Բրիտանացի դերսասան Հյու Գրանտը ծնվել է 1960թ. նկարչի և ուսուցչուհու ընտանիքում: Ընդունվել է Օքսֆորդի համալսարան՝ ապագայում արվեստաբան դառնալու նպատակով: Սակայն շուտով նա փոխում է իր որոշումը՝ 1982թ. առաջին անգամա հանդես գալով «Արտոնյալները» ֆիլմում: Նա բավական երկար ժամանկ աշխատել է հեռուստատեսությունում, նկարահանվել սերիալներում և հեռուստաֆիլմերում:

Նրա առաջին հաջողությունը գրանցվեց 1987թ. «Մորիս» ֆիլմի արդյունքում: «4 հարսանիք և 11 թաղում» ֆիլմը նրան արժանացրեց «BAFTA»-ի 4 և Ոսկե գլոբուսի մեկ մրցանակի:

Նա հետագայում դերեր ստացավ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Բրիջիթ Ջոնսի օրագիրը», «Նոթինգ Հիլ», «Իմ տղան» և այլն: