Կյանքից հեռացել է բլյուզ ոճի հանրահայտ երաժիշտ Բի Բի Քինգը 90 տարեկան հասակում: Վերջերս նա տեղափոխվել էր հիվանդանոց և գտնվում էր բժիշկների խիստ վերահսկողության տակ: Վերջինիս մոտ ախտորոշվել էր 2-րդ տիպի շաքարային դիաբետ:

Բի Բի Քինգը բլյուզ երաժշտության հայտնի կատարողներից և հեղինակներից է, արժանացել է «Գրեմի»-ի մի քանի արձանիկների: 2011թ. «Rolling Stone» ամսագրի տվյալներով զբաղեցրել է 6-րդ տեղը բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների շարքում: