Օնորե դե Բալզակը ծնվել է 1799թ. Տուրայում գյուղացիների ընտանիքում: Սկզբնական շրջանում նա նպատակ ուներ դառնալ իրավաբան, սակայն շուտով գրականության հանդեպ սերը փոխեց նրա բոլոր նպատակները: Իր առաջին աշխատանքները նա հրատարակել է կեղծանվան տակ և միայն 1829թ.  առաջին անգամ նշվում է իր իսկական անունը՝ որպես հեղինակ: 1831թ. լույս է տեսնում Բալզակի ամենահայտնի վեպերից «Շանգրենի կաշին» և սկսում է աշխատել «Երեսնմայա կինը» վեպի վրա:

Վաղ շրջանի իր աշխատանքներում Բալզակն անդրադարձել է իր ժամանակին բնորոշ ֆրանսիական կյանքը՝ գյուղ, պրովինցիա, Փարիզ և այլն: Նա անդրադարձել է բոլոր դասակարգերին և սոցիալական խմբերին: Բալզակի ամենախոշոր աշխատանքը բազմահատոր «Մարդկային կատակերգությունն» է, որի վրա նա աշխատել է մինչ իր կյանքի վերջը: Մահացել է 1850թ. օգոստոսի 18-ին: