Մայիսի 25-ը համաշխարհային հանրությունը հայտարարել է Կորած երեխաների միջազգային օր: Առաջին անգամ այս օրը նշանակվել է ԱՄՆ-ում ավելի քան 30 տարի առաջ, երբ այդպես էլ չհաջողվեց գտնել կորած դպրոցական տղային: Նշենք, որ ԱՄՆ-ում տարեկան անհետ կորած է համարվում ավելի քան 800 հազար երեխա, մինչդեռ շատ զարգացող երկրներում նման վիճակագրություն գոյություն չունի: 

Այս օրը միջազգային մակարդակով հռչակելու նպատակն է խնդրի վրա առավել լայն զանգվածների ուշադրության հրավիրումը: Օրվա ոչ պաշտոնական կարգախոսն է ՝ «Երբեք չհանձնվել», և դրա ապացույցն է այն, որ մինչ այժմ անհետ կորած երեխաների տվյալների բազայում առկա է 1938թ. կորած մի երեխայի տվյալներ, որոնք դեռ շարունակվում են պարբերաբար հրապարակվել: