Վարպետորեն պատրաստված ուտեստներն իհարկե, անկասկած մեծ հաճույք են պատճառում մարդկանց, հատկապես զանազան թխվածքները, խրթխրթան չիփսերը, ինչպես նաև գեղեցիկ փաթեթավորված սնունդը՝ չնայած մեծ թվով կալորիաներին և կոնսերվանտներին: Երբեմն մարդիկ չեն կարողանում տիրապետել իրենց և զոհ են գնում քաղցրավենիքին ու չարաշահում այն: Սա հաճախ հանգեցնում է լուրջ առողջական խնդիրների՝ կապված ավելորդ քաշի, ճարպակալման և այլնի հետ: Հաշվի առնելով այս հանգամանքը հունիսի 2-ը մի խումբ մարդկանց նախաձեռնությամբ հայտարարվել է առողջ սննդի օր: Տոնի մյուս անունն ՝ «Սննդի չարաշահումից ձեռնպահ մնալու օր»: Այս օրվա նախաձեռնողները պնդում են, որպեսզի մարդիկ ամեն օր փորձեն հետևել իրենց սննդակարգին, օգտագործեն հնարավորինս առողջ սնունդ և վարեն առողջ ապրելակերպ: Նրանք նաև կողմ են սեփական ձեռքերով նվազագույն մշակման կերակուր պատրաստելուն, քանի որ այդ ժամանակ  է հենց հնարավոր լինում պահպանել հնարավորինս մեծ քանակությամբ վիտամիններ:

Սնունդը չպետք է բավարարի միայն մարդու էմոցիոնալ պահանջմունքը: Դրա հիմնական կոչումը մարդու էներգիայի աղբյուր լինելու մեջ է: