1972 թ.-ից սկսած առաջադեմ հանրությունը հունիսի 5-ը նշում է որպես «Շրջակա միջավայրի պահպանության օր»: Այս օրը բոլորովին էլ պատահական չէ ընտրվել, քանի որ հենց այս օրն է Ստոքհոլմի կոնֆերանսի ժամանակ ընդունվել համապատասխան բանաձևը: Համաձայն այս փաստաթղթի՝ յուրաքանչյուր մարդ, այդ թվում նաև պետությունը, պետք է նպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը և դրա պաշտանությանը գիտատեխնիկական հեղափոխության բացասական հետևանքներից: 

Պետք է նշել, որ ամեն տարի գնալով ավելի շատ մարդիկ են մասնակցում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներին: Շատ կամավորներ անց են կացնում ակցիաներ, ցույցեր, պահանջում ավելի խնամքով վարվել բնության հետ և անտարբեր չմնալ մոլորակի ապագայի նկատմամբ: