Միջազգային օլիմպիական օրը նշվում է ամեն տարի հունիսի 23-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ: Օրվա վերաբերյալ որոշումն ընդունվել է 1948թ. 42-րդ նստաշրջանի ընթացքում: Այս օրվա ընտրությունը նպատակ ուներ հավերժացնել ՄՕԿ-ի ստեղծման ամսաթիվը, որն է 1984թ. հունիսի 23-ը այն բանից հետո, երբ օլիմպիական շարժման վերածննդի ջատագով բարոն Պիեռ դե Կուբերտենը Փարիզում հանդես եկավ իր հայտնի ելույթով միջազգային մարմնամարզական կոմիտեի առջև: Երբ 1896թ. կոնգրեսն ընդունեց որոշում Հունսատանում առաջին Օլիմպիադայի անցկացման վերաբերյալ, Կուբերտենը գլխավորեց հենց այդ ժամանակ էլ ստեղծված ՄՕԿ-ը: