Հուլիսի 8-ին Ժաննա Ֆրիսկեն կդառնար 41 տարեկան:

Ծնվել է 1974թ. ազգությամբ գերմանացի բիզնեսմենի և ռուս կնոջ ընտանիքում: 

Դեռ փոքր հասակից զբաղվել է գեղարվեստական մարնամարզությամբ, բալետով և այլն: Երգչուհու կարիերան սկսել է «Блестящие» խմբի կազմում, իսկ արդեն 2003թ. հեռացել է խմբից և սկսել անհատական կարիերա: Որպես դերասանուհի հանդես է եկել «Ночной дозор» ֆիլմում, վարել է հեռուստահաղորդումներ: 

2014թ. Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը, պաշտոնապես հայտարարեց երգչուհու՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին: Երկարատև բուժումներն ու պայքարն անգամ չօգնեցին Ֆրիսկեին հաղթահարել հիվանդությունը: Նա հրաժեշտ տվեց կյանքին 2015թ. հունիսի 15-ին 41 տարեկան հասակում: