Պարբերական մարզումնեը օգնում են մեզ լավ մարզավիճակում մնալ և հետաձգել ծերացման հետ կապված փոփոխությունների առաջացումը։ Եվ դա վերաբերում է ոչ միայն մկաններին այլ նաև ուղեղին։

BlogNews –ը Ձեզ է ներկայացնում 4 պարզ վարժություն, որոնք կօգնեն պահպանել հիշողությունն ու տրամաբանությունը մինչև խոր ծորություն։

Բազմագույն տեքստ

Ձեր առջև դուք տեսնում եք բառերի մի խումբ, որոնք գրված են տարբեր գույներով։ Սկսեք առաջին բառից և հերթականությամբ բարձրաձայն ասեք, թե ինչ գույնով է գրված տվյալ բառը։ Հասեք վերջին և կրկնեք հակառակ հերթականությամբ։ Սկզվում դա բարդ կլինի, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կստացվի։

Օգուտը. Սա Ալցհեյմերի հիվանդության արդյունավետ պրոֆիլակտիկա է. օգնում է նոր նեյրոնային կապեր ստեղծել, մարզոմ է կենտրոնացումը և ուշադրությունը

Շուլտեի աղյուսակը

Կենտրոնացեք աղյուսակի կենտրոնում գրված 19 թվի վրա։ Դրանից հետո գտեք 1 –ն ու հաջորդաբար բոլոր թվեր՝ աճման կարգով։ Այս վարժության համար կարելի է ինքնուրույն նկարել աղյուսակը՝ պատահակ հերթականությամբ գրելով թվերը։

Օգուտը. Մեծացնում է ինֆորմացիայի ընկալման արագությունը

Նշաններ մատներով

Աջ ձեռքի մատներով պատկերեք խաղաության նշանը, իսկ ձախինով՝ OK նշանը։ Հետո նույն նշանները պատկերեք հակառակ ձեռքերով։ Դա կրկնեք մի քանի անգամ։ Իսկ հետո այդ վարժությունը կատարեք երկու ձեռքով՝ նշանները փոփոխելով միաժամանակ։

Օգուտը. Մարզում է ուշադրությունը և մի խնդրից մյուսին անցելու արագութունը

Սինքրոն գրառում

Թղթի երկու կտոր և 2 մատիտ վերցրեք։ Միաժամանակ երկու ձեռքով սկսեք տարբեր երկրաչափական պատկերներ նկարել։

Օգուտը. Սինքրոն գրելւ սովորեցնում է ուղեղին միաժամանակ մի քանի առաջադրանք կատարել և բարելավում է երկու կիսագնդերի աշխատանը։
Եվս մի քանի խորհուրդ

Նեյրոկենսաբան Լուրենս Կատցը մանրամասն ուսումնասիրել է ուղեղի համար նախատեսված բոլոր վարժությունները և իր գրքում ներկայացրել դրանցի յուրաքանչուրի ազդեցությունը ուղեղի ֆունկցիոնալության պահպանման վրա։

Ահա մի քանի խորհուրդ այդ գրքից.

Մարզեք ոչ դոմինանտ ձեռքը՝ դրանով առօրյա բանել անելով. եթե աջլիկ եք, ապա ձախ ձեռքով մաքրեք ատամները և սանրվեք
Լոգանք ընդունելը և այլ սովորական գործողությունների ընթաքում փակեք աչքերը
Սովորական վայրեր գնալսի փորձեք ալտերնատիվ և նոր ճանապարհներով անցնել
Տեսահոլովակաները անձայն ռեժիմով նայեք՝ փորձելով հասկանալ դրանց իմաստը ժեստերի և շարժումների օգնությամբ

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am