60 կողմ, 0 ձեռնպահ, 26 դեմ ձայներով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ըստ հիմնավորման՝ նախաձեռնությունն ուղղված է աշխատողների առողջության պահպանմանը:

Այսպես, եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման տեղեկանքը կամ բացասական լինելու վերաբերյալ ՊՇՌ թեստավորման փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք է ստանում աշխատակցին չթույլատրել ներկայանալ աշխատավայր:

Որոշ ժամանակահատված նույն պատճառաբանությամբ աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուն իրավունք է ստանում աշխատողին ազատել աշխատանքից: