«Լինում են մեծաքանակ միջոցառումներ, որտեղ երաշխավորել, որ QR չունեցող մարդու թույլ չի տրվի, ես մի քիչ չեմ պատկերացնում»,- այսօր ԱԺ ամբիոնից դիմելով առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Առաջիկայում «Փարավոն» ռեստորանոմ սպասվում է մեծ միջոցառում, այնտեղ կարելի է հետևել, որ բոլորը պարտադիր ներկայանան QR կոդով կամ թեստի բացասական արդյունքով, կարո՞ղ եք դա անել, խնդրում եմ, դա արեք ու հանրությանը ցույց տվեք, որ այդ կարգավորումը բոլորի համար է տարածվում, ոչ թե խեղճուկրակ մարդկանց», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից ուժի մեջ է մտնելու հանրային վայրեր կորոնավիրուսի դեմ պատվաստման QR կոդով կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանով մուտք գործելու որոշումը: