Ցանկացած մարդ հատուկ անհատականություն ունի, սակայն հոգեբանները երկար տարիներ շարունակ փորձում են գտնել պահվածքի հաջորդականություններ, որոնք ընդհանուր են բոլոր մարդկանց համար։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում արդեն հայտնաբերված հաջորդականությունները, որոնք կօգնեն Ձեզ էլ ավելի հեշտ շփվել մարդկանց հետ և կհեշտացնեն Ձեր կյանքը․

Եթե ուզում եք պարզել՝ արդյոք որևէ մեկը դրական է տրամադրված Ձեր հանդեպ, որևէ բառ ընտրեք նրա բառապաշարից և երբ նա գործածի այն, պարզապես ժպտացեք։ Եթե նա սկսի ավելի հաճախ գործածել այդ բառը, ապա նա հավանում է Ձեզ։
Ուզո՞ւմ եք, որ մարդիկ Ձեր խոսքերին լուրջ վերաբերվեն։ Ամեն անգամ, երբ ինչ-որ կարևոր բան եք ասում, նշեք, որ Ձեր հայրն է դա սովորեցրել։ Մարդիկ հակված են հավատալու ծնողների խրատներին և խորհուրդներին։
Դարձեք «քար, թուղթ, մկրատի» չեմպիոն։ Խաղը սկսելուց առաջ հակառակորդին պատահական հարց տվեք։ Մեծամասամբ դեպքերում մարդիկ հարցից հետո «մկրատ» կանեն։


Եթե ուզում եք, որ մարդիկ համաձայնվեն Ձեզ հետ, խոսելու ընթացքում գլխով արեք և նայեք դիմացինի աչքերի մեջ։ «Գլխով անելը» ենթագիտակցաբար ընկալվում է որպես «ճշմարիտ խոսքի» նշան, և մարդիկ կհամաձայնվեն Ձեզ հետ։
Երբևէ երազե՞լ եք, որ մարդաշատ անցումները դատարկվեն։ Դա անելու համար պարզապես նայեք ուղիղ դեպի առաջ՝ այն կողմ, որ կողմ որ գնում եք. զարմանալի է, սակայն մարդիկ կազատեն Ձեր ճանապարհը։
Եթե ինչ-որ երգ դուրս չի գալիս Ձեզ ուղեղից, բայց ուզում եք մոռանալ այն, ապա փորձեք հիշել երգի ավարտը։ Դա անելուց հետո դուք կազատվեք մտքում անդադար կրկնվող երգից։


Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր երեխաները բրոկոլի ուտեն։ Նրանց հարցրեք 2, թե՞ 4 կտոր բրոկոլի են ուզում։ Այդպես հարցնելու դեպքում նրանց կթվա, որ իրենք են որոշել բրոկոլի ուտել։ Այս հնարքը կարելի է կիրառել նաև այլ ոլորտներում։
Եթե Ձեզ թվում է, որ Ձեզ հետևում են, ապա պարզապես հորանջեք և նայեք Ձեր կողքերը։ Եթե Ձեզ իսկապես հետևում են, ապա հետևող անձը նույնպես կհորանջի։
Եթե ուզում եք, որ ինչ-որ մեկն օգնի Ձեզ, ապա նախադասությունը սկսեք «Ես քո օգնության կարիքն ունեմ...» կապակցությամբ։ Այս պարագայում շատ ավելի մեծ է հավանականությունը, որ Ձեզ կօգնեն։


Եթե վստահ եք, որ որևէ մեկը բացասական է տրամադրված Ձեր նկատմամբ, ապա նրանից գրիչ կամ մատիտ խնդրեք։ Մարդիկ սովորաբար չեն օգնում այն մարդկանց, ում չեն սիրում, սակայն գրիչը կամ մատիտն այնքան աննշան բաներ են, որ դժվար թե նրանք Ձեզ մերժեն։ Այդպես անելուց հետո դիմացինը «կօգնի» Ձեզ և ժամանակի ընթացքում կգա այն եզրակացության, որ դուք այնքան էլ վատը չեք։

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am