ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը դեկտեմբերի 27-ին՝ ժամը 07:36-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Էրեբունու փողոցում` նախկին «Պիոներ պալատ»-ի մոտակայքում, տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել քաղաքացուն:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ տրոլեյբուսը (վարորդ՝ Վալերի Տ.) վրաերթի է ենթարկել Ջիվան Մ.-ին (ծնված 1950 թ.): Քաղաքացին ինքնուրույն մոտեցել է շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել: