Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քորթնի Քարդաշյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքներից փախլավայի լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը. «Տնական հայկական փախլավա»։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, գրառումն առաջացրել է թուրք օգտատերերի զայրոյյթը։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ։

«Փախլավան մեր կարմիր գիծն է. չափդ մի անցիր», «փախլավան մերն է, մերն է մնալու», «փախլավան թուրքերինն է, չափդ ճանաչիր» և այլն։

Քարդաշյան քույրերը, ինչպես հայտնի է, հաճախ են հարուցում թուրք օգտատերերի զայրույթը համացանցում։ Հատկապես ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը ցուցաբերած աջակցությունից հետո Քարդաշյան քույրերը թիրախավորվում են թուրքերի կողմից: