Բիլայն ընկերությունը հայկական շուկայից դուրս գալու մասին մտածում է ոչ թե ցածր եկամուտների, այլ ընդհանուր քաղաքականության պատճառով: Այս մասին Սպուտնիկ-Արմենիային ասել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» կազմակերպության ղեկավար Գրիգոր Սաղիյանը:

Տեղեկացնենք, որ Veon-ը, որին պակտանում է Բիլայնը, բանակցում է Ucom-ի հետ իր բիզնեսը վաճառելու հարցով:

Սաղիյանի խոսքով, չնայած վերջին տարիներին հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների եկամուտները նվազել են, Բիլայնի համար խնդիրը փողը չէ: Բանն այն է, որ ընկերությունը կրճատում է իր ներկայությունը հետխորհրդային երկրներում, նշել է նա:

2019 թվականին Բիլայնը դադարեցրել է աշխատանքը Վրաստանում, Ուկրաինայում և Տաջիկստանում: