Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի ընտանիքում երեխա է ծնվել:

Երեխայի ծնվելու մասին լուրն իր Instagram-ի էջում հայտնել է Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկը:

«Մտածում էիք՝ վե՞րջ: Ոչ: Երեկ երեկոյան մեր ընտանիքում ծնվել է ևս մի հրաշք աղջիկ: Բարի գալուստ այս աշխարհ, կրտսեր Տաթևիկ: Մենք այնքան ուրախ ենք, որ դու վերջապես այստեղ ես»,-գրել է նա:

Նշենք, որ դեկտեմբերի 13-ին էլ Կարեն Կարապետյանի ավագ եղբոր ընտանիքում էր աղջիկ ծնվել: Նրան անվանել են Էռնա։