Ariana Afghan Airlines ավիաընկերության ուղեւորատար օդանավը կործանվել է Աֆղանստանի արեւելքում՝ Ղազնի նահանգում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել է 83 մարդ:

Ղազնիի նահանգապետի ներկայացուցիչ Արիֆ Նուրին ընդգծել է, որ օդային աղետը տեղի է ունեցել Դեհ Յակ շրջանում:

Tolo News-ը հայտնում է, որ այդ տեղանքը գտնվում է Թալիբան շարժման վերահսկողության ներքո: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները: