ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Արցախից գրում է․ «Բարի լույս ...

Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, և ինձ ճանաչող մարդիկ։

Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել, և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։

Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։

համախմբվե´ք ու դուրս եկե´ք փողոց....

1. Դեղատներում դեղորայքն ու կաթնախառնուրդները ավարտվում են, և մանկահասակ երեխաները մնում են սոված։

2.Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։

3. Հիվանդանոց դեղեր չեն հասնում

4. Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ոչ Ստեփանակերտ, ոչ Գորիս, անգամ շտապ օգնություն չեն թողնում հասնի:

Թվարկել կարող եմ հազարավոր ... Բայց...

Որպես մայր դուրս եկե՛ք փողոց, որպես կին, որպես տատիկ, որպես պարզապես հայ։

Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների, ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք ...

Ժողովուրդ, խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում շա՜տ մեծ ...

Սպասում եմ արձագանքի ու քայլերի։

Ներեցեք որ ինքս չեմ անում այս ամենը, ավելի քան անզոր երբեք չեմ զգացել ինձ ...»։