«Ժամանակ թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը համալսարանի ռեկտորի ընտրություններում կարող է պաշտպանել համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի թեկնածությունը:

Գևորգյանը հասկացել է, որ ինքը չի վայելում իշխանությունների աջակցությունը, և որոշել է անցնել Ղազինյանի կողմը: Իսկ նրա թիկունքում կանգնած է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: