Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը՝ պատրաստվելով Վրաստանի թիմի դեմ անցումային փլեյ-օֆֆի հանդիպումներին Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար։
ՀՖՖ TV-ն զրուցել է հավաքականին երեկ երեկոյան միացած Տիրասպոլի «Շերիֆի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանի հետ:
Հայաստանի հավաքականը Վրաստանի թիմին կընդունի մարտի 20-ին, կհյուրընկալվի մարտի 23-ին։