Հյուսիսային Օսիայում գեղասահքի հայազգի մարզիչների դեմ արշավ է մեկնարկել, իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրանց ստիպում են հեռանալ աշխատանքից։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Լրատվամիջոցի հետ զրույցներում նման պնդումներ են արել գեղասահքով զբաղվող երեխաների ծնողները, ովքեր փորձում են կանխել պետական պաշտոնյաների ճնշումները: Նրանք տեսաուղերձով դիմել են հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Բիտարովին, Սպորտի նախարարությանը և հայ համայնքին՝ օգնության խնդրանքով:
Ռուսաստանի Դաշնությանը մաս կազմող Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ պնդումների փաստով ստուգումներ են սկսվել, հարցը գտնվում է նախարարի ուշադրության կենտրոնում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: