ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի նոր հրատարակված գրքեր։

Այս առնչությամբ Facebook_ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:


Նա նաեւ նշել է. «Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։ Դպրոցները հարցերի դեպքում կարող են զանգահարել նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (011523938):

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ անցկացվող մյուս միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»: