Արդեն վաճառքում․․․


Ձեռնարկում ներկայացված են արտթերապիայի ամենաարդյունավետ ուղղություններից մեկի՝ ավազաթերապիայի հիմնարար խնդիրները․ ավազաթերապիայի պատմական և տեսական հիմքերը, հիմնական առավելությունները, ավազի մակերեսին ենթագիտակցական ոլորտի արտացոլման յուրահատկությունները, հոգեբանի դերը ավազաթերապիայի գործընթացում, ավազաթերապիայի կառուցվածքը և աշխատանքի նրբությունները, խաղալիքների հավաքածուն, ավազաթերապիայի տարիքային առանձնահատկություններն ու կազմակերպման ձևերը, ավազաթերապիայի սեղանի քարտեզը և խորհրդանիշների հակիրճ բառարանը։


Ձեռնարկում տեղ են գտել ավազաթերապիայի մի շարք մոտիվացիոն և թերապևտիկ տեխնիկաներ, որոնց զգալի մասը հեղինակը մշակել է իր պրակտիկ գործունեության ընթացքում։ Դրանք ներկայացվում են առաջին անգամ։ Ձեռնարկը հագեցած է թերապևտիկ աշխատանքների նկարներով և դեպքերի վերլուծությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև ավազաթերապիայի և արտթերապիայի այլ ուղղությունների համադրման հնարավորությանը։


Արժեքը՝ 4500 ՀՀ դրամ
Առաքումը ՀՀ տարածքում` անվճար։
Ձեռք բերելու և մանրամասների համար գրել (նաև WhatsApp, Viber)՝ 095 740711

 

Հեղինակ՝ Անի Ավագյան