Փետրվարի 10-ին «Մասիս» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գ քաշով և 60 սմ հասակով։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Հրաշք լուր Մասիսի Բժշկական կենտրոնից։ 10.02.2020թ-ին «Մասիս» Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գ քաշով 60 սմ հասակով։ «Մասիսի» բժշկական կենտրոնի և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորում է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին՝ ցանկանալով երջանիկ մայրություն, բալիկին անհոգ մանկություն։ Շնորհակալություն մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ամբողջ անձնակազմին հոգատար վերաբերմունքի համար, հանձին` վիրահատող բժիշկների և ամբողջ քույրական և սանիտարական անձնակազմի»,-նշված է ԲԿ հաղորդագրության մեջ։