Գյումրու «Ավտոկայան» թաղամասում պատահական անցորդները հայտնաբերել են նորածին տղա երեխայի: Նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:

«Հիմա երեխայի վիճակը բավարար է, հայտնաբերված բոլոր նախնական խանգարումները վերացել են, երեխան առողջ երեխա է, կերակրվում է, կերակրման ծավալներն ինքն է մեզ թելադրում... Վիճակը կայուն է»,- նշում է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը:

Նշենք, որ փոքրիկին անվանակոչել են Հայկ:

Մանրամասները՝ տեսանյութում: