Ամերիաբանկը, մշտապես կարևորելով Հայաստանում բիզնեսի շարունակական աճն ու զարգացումը, հանդես է
գալիս հերթական առաջարկով: Սկսած սույն թվականի փետրվարի 24-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ`
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ընկերությունները կարող են ստանալ 2-50 մլն
ՀՀ դրամ օնլայն հաստատումով վարկ/օվերդրաֆտ:
Վարկը նախատեսված է հարկերի վճարման և այլ ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար:
Վարկի/օվերդրաֆտի սահմանաչափի չափորոշիչ է համարվում ընկերության` նախորդող 12 ամիսների
ընթացքում ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված և միայն ՀՀ հարկային մարմիններին վճարված
հարկերի հանրագումարի 20%-ը` առավելագույնը 50 մլն ՀՀ դրամ սահմանափակումով:
Տեղեկացնենք, որ ընկերությունները կարող են օգտվել Ամերիաբանկի օնլայն վարկավորման բոլոր
առավելություններից.
 Վարկի համար օնլայն դիմելու հնարավորություն,
 Անհրաժեշտ փաստաթղթերն օնլայն կցելու և վարկային հայտի ընթացքին օնլայն հետևելու
հնարավորություն,
 Վարկի հաստատում օնլայն դիմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում,
 Առանց վաղաժամկետ մարման տուգանքի:
Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://sme.ameriabank.am /1000- taxpayers  

«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ»
ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների
ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ,
պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք
կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: