Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը: Հայտնում է Aliq Media-ն:

Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում:

Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է արել չմատնվել խուճապի ու վստահեցրել է, որ տարվում են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ: