Ուկրաինայի Չերնիգովսկի մարզում աճուրդով վաճառվել է Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանը: Նրա համար կվճարեն 15 հազար 290 դոլար:

Սնովսկ քաղաքում նախկինում տեղադրված հուշարձանը հաջողվել է վաճառել երկրորդ փորձից հետո՝ Prozorro-ի միջոցով:

Այն ապամոնտաժել են 2016 թվականին:

Արձանի վաճառքից առաջացած հասույթը կծախսվի մշակույթի տան բակի բարեկարգման վրա, որտեղ նախկինում կանգնած է եղել Լենինի հուշարձանը: