Փրկարարները Արագած լեռան վրա օդերևութաբանական 2-րդ կայանի մոտակայքում հայտնաբերել են լեհ լեռնագնացներին և այժմ ուղեկցում են դեպի շտապօգնության ավտոմեքենան: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:

Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք գտնվում են Արագած լեռան հյուսիսային գագաթների միջնամասում: