Hraparak.am-ի տեղեկություններով օրերս Էջմիածնում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ մասնավորապես՝ կորոնավիրուսը Իտալիայից Էջմիածին բերած կնոջ հարազատները հանդիպել են նրան վիրավորողների հետ եւ ծեծի ենթարկել։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից, մեզ ասացին, որ մարմնական վնասվածք հասցնելու դեպք Էջմիածնում եղել է մարտի 14-ին, դրա առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Սակայն ոստիկանությունից չմանրամասնեցին՝ ինչ դեպքի մասին է խոսքը։

Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը երեկ ասել էր, որ այդ կնոջն անձնական վիրավորանքներ հասցնելու համար զրույց է ունեցել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում