Politik.am-ը գրել է. Քիչ առաջ Գյումրու մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ Գյումրի բժշկական կենտրոնում 70-ն անց մի քաղաքացի է մահացել։ Ըստ նախնական սիմպտոմների տարեց տղամարդը հիվանդ է եղել կորոնավիրուսով։ Քաղաքացու դիակը տեղափոխվել է «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ։ Մեր աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ լաբարատորիայում չեն դիահերձում մահացածին և մարմինը հրաժարվել են հանձնել հարազատներին, քանի դեռ մայրաքաղաք Երևանից փորձաքնության արդյունքները չեն ստացել։ Ըստ մեր աղբյուրի՝ Երևանից նաև հատուկ արտահագուստ պետք է հասցնեն դիահերձող բժիշկներին, որպեսզի նրանք չվարակվեն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում