Իտալիայի առաջնության՝ ապրիլի 21-ի հանդիպումները հետաձգվել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառով։
Հռոմի Պապը մահացել է այսօր Վատիկանում։
Ապրիլի 21-ին Իտալիայի առաջնությունում նախատեսված էր չորս հանդիպում՝ «Տորինո» - «Ուդինեզե», «Կալյարի» - «Ֆիորենտինա», «Ջենոա» - «Լացիո», «Պարմա» - «Յուվենտուս»։
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ինտերը»՝ 71 միավորով։