Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել նոր կորոնավիրուսով վարակված հիվանդների վիճակի մասին։

Նա նշել է, որ այս պահին ունենք բուժված 28 քաղաքացի։

Անդրադառնալով Հայաստանում 2 ամսական երեխայի վարակման դեպքին՝ ասել է․ «Երբ լրագրողները երեկ հարց էին տալիս, դեռ այդ մասին չէին հասցրել զեկուցել ինձ: Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել: Մայրիկն էլ այս պահին սիմպտոմներ չունի: Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ և ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու և առողջությունը վերականգնելու համար, թեպես, նորից եմ կրկնում, որպես այդպիսին վերականգնվելու կարիք էլ չկա: Հույս ունեմ՝ ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից»,- ասել է Թորոսյանը: