Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Հալալ ա Վահագն Ալեքսանյանին: Էս տղեն քեֆս բերում ա: Շատ ճիշտ մարտավարությամբ և պրոֆեսիոնալ հնարքներով մարդը էշի տեղ դրեց բոլորին: Ճիշտն էս ա, ես ողջունում եմ իշխանությանը: Իշխանությունը պիտի հենց էսպիսին լինի:
Այո, պիտի նախ կեղծի մրցակից թեկնածուի քարոզչական տեսահոլովակը: Ընդամենը 1 վայրկյան կադր մոնտաժելու համար ծախսի մի քանի ժամ ու բացահայտ արհամարհանքով մրցակից Հայկին կադրից դուրս շպրտի ու հետո այդ մոնտաժված կեղծ տեսահոլովակը հրապարակի իր էջում:
Դրանից հետո փորձի դեմքին լուրջ արտահայտություն բերող դիմակով վիդեո նկարի և հրապրակային ներողություն խնդրի #անփութության համար: Իհարկե, բա հո հիմա՞ր չի, որ խոստովանի, թե ինչ առանձնահատուկ դիտավորությամբ էր կեղծիքը կատարել:
Այո, ազգի կողմից ընտրված իշխանությունը հենց այսպիսին պիտի լինի: Նա պետք է իր օգտին խմբագրի ամբողջ պատմությունը:
Ես հիանում եմ մեր վարչապետի իշխանությամբ և անվերապահ աջակցությունս եմ հայտնում:
Վարչապետ ջան, գազ տուր, մեջքիդ եմ...»: