«Ընտրությունները սկսվել են մասսայական խախտումներով»,- արձանագրում է Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հեղափոխական կուսակցության հիմնադիր Արթուր Օսիպյանը:

«Մարդիկ նկարում են իրենց քվեարկած քվեաթերթիկներն ու քսան հազարով ձայն վաճառում Արայիկ Հարությունյանին»,- պնդում է նա:

Թեկնածուն, դիմելով ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, վստահեցնում է, որ իրավախախտումներին ու ընտրակեղծիքներին մասնակցում է նաև Պաշտպանության բանակը:

«Պրն. Տոնոյան, Արցախում բանակը քաղաքականացված է: Պաշտպանական շրջաններից մեկում պայմանագրային ծառայողներն ընդդիմադիր են, դրա համար նրանց հանել են դիրքեր ու թույլ չեն տալիս մասնակցել ընտրությանը: Ոչ մի կերպ չեն կազմակերպում նրանց ժամանակավոր փոխարինումը»:

Հիշեցնենք, որ այսօր Արցախում անցկացվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Արցախի նախագահական ընտրությունների համար առաջադրվել է 14 թեկնածու: