«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հայտարարություն է տարածել․ «Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` վաղվանից Հայաստանի ամենամեծ մահճակալին ֆոնդ ունեցող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն նույնպես կսկսի զբաղվել միայն կորոնավիրուսի պացիենտների բուժմամբ:

Տեղեկացնում ենք, որ սա չի տարածվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի և ծննդատան աշխատանքային բնականոն գործունեության վրա: Թե՛ ծննդատունը, թե՛ պոլիկլինիկան շարունակելու են իրենց աշխատանքները ողջ ծավալով»: