Մահացել է Արցախյան Ազատամարտի նվիրյալ կամավորական, Ալավերդու շրջանի ջոկատի հրամանատար Սասուն Սիմոնյանը (ծնվ․ 1951թ.)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։

«Նրա ջոկատը «Շուշիի առանձնակի գումարտակի» կազմում մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների՝ արիաբար կատարելով հրամանատարության առաջադրանքները։

Ցավակցում եմ Սասուն Սիմոնյանի հարազատներին և մեր բոլոր մարտական ընկերներին»,– գրել է նա։