ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի իշխանությունները Չինաստանի դեմ դատական հայց են ներկայացրել՝ կորոնավիրուսային վարակի պատճառով: Այս մասին հայտնում է The Hill-ը: Միսսուրին դարձել է երկրի առաջին նահանգը, որ դատական հայց է ներկայացրել Պեկինի դեմ:

Հայցը ներկայացրել է նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտտը:


«Չինաստանի իշխանությունն ամբողջ աշխարհին ստել է կորոնավիրուսի վտանգավորության հարցով։ Պեկինը ոչինչ չի արել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար»,- ասվում է հայցում:

Ամերիկյան նահանգը Պեկինից փոխհատուցում է պահանջում։