Ցեղասպանությունը վերապրած 111-ամյա Եպրաqսի Գևորգյանը հիշում է, թե ինչ դաժանությամբ էին թուրքերը վարվում հայերի հետ ցեղասպանության ժամանակ: Գաղթի ճանապարհին կորցրել է հորը, մայրն էլ մահացել է Ալեքսանդրապոլ հասնելուն պես: Երկու եղբայրների հետ Եպրաքսին մեծացել է Գյումրու ամերիկյան որբանոցում:

«Եթե ամերիկացին չգար, Արևմտյան Հայաստանի ժողովուրդը սաղ կմեռնեին սովից»,- ասում է նա:

Որբանոցում ամենից շատ Եպրաքսի տատը հիշում է ստացած կրթությունը և այնտեղ սովորած անգլերենը: Սովորած մանկական բանաստեղծություններն էլ հաճախ կրկնում է, որ չմոռանա:

Մանրամասները՝ տեսանյութում: