Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու բանաձև է ընդունել, հայտնում է CBC-ն։ Փաստաթղթում նշվում է, որ կան «հստակ և բավարար ապացույցներ համակարգված և զանգվածային ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին»:

Նախագծի հեղինակ, Դենոկրատական կուսակցության պատգամավոր Մակֆերսոնի խոսքով` այսկերպ փորձել են կառավարությանը մղել ավելի վճռական գործողությունների Ռուսաստանի դեմ: