Համաձայն սիրիական SANA լրատվական գործակալության՝ Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը, որի հետևանքով մահացել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել է 4 մարդ՝ այդ թվում մեկ երեխա: Սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը Դամասկոսի երկնքում մի քանի հրթիռ են խոցել: Նշվում է, որ հարձակումը կատարվել է Լիբանանի օդային տարածքից: