Մայիսի 5-ին, ինչպես տեղեկացրել ենք, Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ: Ողբերգական դեպքին սոցցանցի իր էջում անդրադարձել է քահանա Տեր Մաղաքիա Օհանյանը: «Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ։
Երեկ Հայաստանում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց բոլորիս և անձամբ ինձ։ Շատ լավ ճանաչում եմ երեխաների հորն ու մորը և նրանց ընտանիքներին։ Գազանության և չարության գագաթն է կատարվածը։ Երեխաների հայր կոչվածը եսասեր և ինքնահավանի մեկն էր։
Տարիներ առաջ, երբ եկավ Վոլգոգրադ ինձնից խնդրելու ձեռքը Սիմայի (զոհված երեխաների դժբախտ մոր), մեծ վստահություն ներշնչեց և խոստացավ լինել սիրող ամուսին, իսկ հետագայում էլ սիրող և հոգատար հայր։ Ես էլ նրանց պսակեցի։ Բայց իրենց համատեղ կյանքում նա այլ բան ցույց տվեց։ Զավակասպանը կերել էր կյանքը մեր լավ Սիմայի։ Այս մասին նույնիսկ ինքնասպանի մայրն էր ասում։
Միայն լսեիք, թե ինչպեսի հիացմունքով էր սկեսուր մայրիկը խոսում իր հարսի՝ Սիմայի մասին, շատ ընտանիքներ այսօր կերազեին այդպիսի հարս ունենալ։ Նա ինձ բազմաթիվ անգամ է շնորհակալություն հայտնել, որ իր տղային՝ Կարենին, նման աղջիկ եմ տվել։ Մահացած երեխաների մայրը՝ Սիման, իմ երիտասարդաց միության առաջին ատենապետուհին է եղել և երկար տարիներ աշխատել է եկեղեցում։ Կենսուրախ ու գեղեցիկ հայուհի, հիանալի աղջիկ և քույր, խոնարհ և հրաշալի կին, սիրող ու հոգատար մայր։
Մեկ տարի է՝ ինչ բաժանված էին, սակայն Սիման թույլ էր տալիս, որ երեխաները շփվեն իրենց հոր հետ և նույնիսկ հոգու խորքում մտածում էր, որ մի՞գուցե մի օր միանան։
Իսկ Կարենն իր բոլոր անհաջողությունների և «համաշխարհային ծրագերը» չիրագործվելու մեջ մեղադրում էր կնոջը, որի պատճառով էլ նրանից բաժանվեց, ինչպես նաև մեղադրում էր իր հարազատներին, այդ թվում՝ հանգուցյալ հորը և իր շրջապատի մարդկանց։ Իսկ ինձ այդ շրջապատի մարդկանցից հանել էր մի 4 ամիս առաջ, մեր վերջին խոսակցությունից հետ։
Նա ինձ ասում էր, որ երեխաներին չի թողնելու Սիմային և անպայման մռմռացնելու է նրան։ Ես էլ ասացի, որ դու՝ որպես հայր, կարող ես երեխաներիդ դաստիարակել և հոգ տանել նրանց և նախկին կինդ էլ դեմ չէ։ Մի խոսքով, ինձ համար մեծ ցավ է սա. հազա՜ր ափսոս։
Սիրելինե՛ր, վաղը երեխաների թաղումն է։ Աղոթեցե'ք, խնդրում եմ նրանց հոգիների, ինչպես նաև՝ Սիմայի համար։
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։ Ամեն»։
Այս թեմայով
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մբապեի անձնական ռեկորդը մեկ մրցաշրջանում գոլերի քանակով
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Կոնգրեսական. ԱՄՆ-ն թաքցնում է ՉԹՕ-ների մասին տեղեկությունները
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
Ընդդիմադիրները հիասթափված են
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Գերիների հարցով կակտիվանան
Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնում
Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում է
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Ալիեւը չի բացառել, որ Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
Ողջունում ենք լուրը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը համաձայնեցվել է որպես սահմանազատման հիմք. Պետքարտուղարություն
Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը.Շվեդիայի պատգամավոր
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը
Պարոն Էրդողան, քո պապերի կողմից ջարդվեցին մեր պապերը, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա
Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասի...
Կոնգրեսական. ԱՄՆ-ն թաքցնում է ՉԹՕ-ների մասին տեղեկությունները
Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անկարայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նա...
Իրանի արտգործնախարար. Նեթանյահուն դուրս է եկել վերահսկողությունից, նրան պետք է զսպել
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. 7 տարի առա...
1
Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
2
Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնում
3
Ալիեւը չի բացառել, որ Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել
4
Ընդդիմադիրները հիասթափված են
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան