Վարչապետ Նիկոլ Փաշինայնն այսօր՝ մայիսի 7–ին, ԱԺ–ում Կառավարության 2019թ. ծրագրի կատարողականի քննարկմանը մասնակցում է դիմակով։ Տեսանյութում երեւում է, որ դիմակ է կրում նաեւ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, իսկ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ փոխնախագահ Ալեն Սիմոնանն առանց դիմակների են։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է, նա շուրջ 6 օր շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, վերջինիս մոտ երեկ է կորոնավիրուս հաստատվել։ Երեկ պատգամավորը թեստ է հանձնել եւ այսօր հայտնեց, որ թեստի պատասխանը բացասական է եւ նրա մոտ կորոնովիրուս չի հաստատվել։