ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրել է. «Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։

Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը, համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրն այս ծանր իրավիճակից»: