«Ինչպե՞ս եղավ, որ Միքայել Մինասյանի և Ձեր ցանկությունները համընկան և Դուք ուզում եք, որ վարչապետն ու կառավարությունը փոխվեն».- ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հարց ուղղեց լրագրողներից մեկը: Ի պատասխան՝ Վանեցյանն ասաց. «Վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել եմ ես՝ դեռևս հունվար ամսին և հիմա, երբ բոլորն են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել, իսկ վարչապետ փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»:

Լրագրողների՝ ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենայի վերաբերյալ հարցին էլ ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց. «Մեքենան գնվել է Ռուսաստանից, ուզում եմ փոխել պետհամարանիշերը, սակայն կորոնավիրուսի վարակի հետ կապված չեմ կարողանում մեկնել»։