Վրաստանի իշխանություններն այսօր հայտարարել են, որ երկրում մայիսի 29-ից կաշխատի քաղաքային տրանսպորտը, բացի մետրոյից։

Հունիսի 1-ից կբացվեն բոլոր խանութները, շուկաները, մոլերը, բացօթյա սրճարաններն ու ռեստորանային բացօթյա տարածքները։

Հունիսի 8-ից կվերաբացվեն ռեստորաններն ու հյուրանոցները՝ բոլոր ծառայություններով։ Կսկսի աշխատանքը նաև միջքաղաքային տրանսպորտը։

Երեկվա դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 732-ի։ Առողջացածների թիվը կազմում է 537, մահացածներինը՝ 12։ Կարանտինի տակ է 3076 մարդ։