Վրաստանը չի բացի սահմաններն այն երկրների զբոսաշրջիկների առջև, որտեղ կորոնավիրուսի մեծ տարածում կա: Սա վերաբերում է նաև Հայաստանին։ Այդ մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում։

Առաջին հերթին երկիր են այցելելու այսպես կոչված՝ «կանաչ» գոտի ճանաչված երկրների քաղաքացիները: