24 ժամով կասեցվել է ոսկու շուկայի գործունեությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«24 ժամով կասեցվել է ոսկու շուկայի գործունեությունը

Մարդկային կուտակումներ, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու եւ այլ խնդիրներ․ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած այս ու այլ խախտումների հիմքով՝ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է Երեւանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու հայտնի շուկայի ՝ «Վաղարշ եւ Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի գործունեությունը։

Նախորդիվ կասեցվել էր շուկայի առանձին տաղավարների գործունությունը, այս անգամ՝ շուկան ամբողջությամբ»։