ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ըստ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տվյալների, 2019 թվականին հայտարարագրել է համատեղ սեփականության կարգով 2 բնակարան, որոնցից մեկը ձեռք է բերել 2018 թվականին՝ գնման կարգով, մյուսը 2004 թվականին՝ այլ կարգով։

Միրզոյանի բանկային հաշվի մնացարոդը 2019-ի սկզբին կազմել է 8 մլն դրամ, տարվա ավարտին՝ 10 մլն դրամ։ ԱԺ նախագահը 2019-ի սկզբին որպես կանխիկ գումար ունեցել է 1 մլն 820 հազար դրամ, տարվա ավարտին 2 մլն 220 հազար դրամ։ Միրզոյանը՝ որպես ԱԺ նախագահ, 2019-ի ընթացքում ստացել է շուրջ 15 մլն 696 հազար դրամ աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում։


Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը 2019-ի ընթացքում ձեռք է բերել «Կիա» մակնիշի ավտոմեքենա՝ 6 մլն 200 հազար դրամով։ Աբաջյանը, աշխատելով «ՎՕԼՕ» ՍՊԸ-ում, անցած տարվա ընթացքում ստացել է 8 մլն 180 հազար դրամ աշխատավարձ, Աբաջյանը նաև վարկ է վերցրել Ինեկոբանկից 4 մլն 240 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ սրանք հենց պաշտոնյաների կողմից ներկայացված թվերն են։

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/8e06f9d3d68137d3c76abe2944a3be18