Վերջին օրերին Հայաստանում ներքաղաքական լարվածությունը հասել է գագաթնակետին։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ վարչապետի և նրա ընտանիքի անդամների մոտ արձանագրվեց կորոնավիրուսային վարակ։ Վարչապետի մեկուսացումն ակտիվացրեց ներքաղաքական ուժերին, որոնք սկսեցին միավորման և գաղտնի հանդիպումների գործընթաց։


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (մականունը՝ Դոդի Գագո) հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ նշելով, որ «կառավարությունը ձախողել է ամեն ինչ և ոչ թե 97, այլ 100% կազմով պետք է փոխվի»։


Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն ու ընտանիքի բոլոր անդամներն ապաքինվել են և վերադարձավ ակտիվ աշխատանքի։ Զուգահեռաբար, իմքայլականներն ու ուժայինները սկսեցին մասշտաբային գործողություններ Ծառուկյանի դեմ։ Հրապարակվեցին Ծառուկյանին վարկաբեկող քրեական անցյալի և նրա աջ ձեռքը հանդիսացող Սեդրակ Առուստամյանի կաշառքի գործերի մասին փաստաթղթեր։

MAMUL.am-ը կառավարության և ԲՀԿ իր աղբյուրների միջոցով փորձեց տեղեկանալ վերոնշյալ իրադարձությունների մանրամասներին և պլաններին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող քաղաքական մյուս ուժերը պլանավորել են մի գործընթաց, որի արդյունքում պետք է 2 ամսվա ընթացքում տապալեն Փաշինյանին։ Ըստ մեր աղբյուրների՝ նշված պլանն աջակցության է արժանացել Հայաստանի քաղաքական գրեթե բոլոր ուժերի և Փաշինյանի դեմ պայքարող ռուսահայ շրջանակների կողմից։ Այդ նպատակով վերջին ամիսներին Ծառուկյանը գաղտնի հանդիպումներ է ունեցել ՀՀԿ, ՀՅԴ, ԼՀԿ, Հայրենիք և այլ կուսակցությունների հետ (ԱԱԾ պետի և Ոստիկանապետի ազատումը կապված է նաև այս հանգամանքի հետ, քանի որ վերջինները վարչապետին չեն զեկուցել այդ հանդիպումների մասին)։


Այս հանդիպումների ընթացքում քաղաքական կուսակցությունները եկել են այն եզրահանգման, որ քաղաքական միակ դեմքը, ով կարող է փողոց դուրս բերել գոնե 10.000 մարդ, դա, այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանն է, ով ունի նաև ռուսական շրջանակների աջակցությունը։ Ուստիև պետք է միավորվել վերջինի շուրջ։
Համաձայն պլանի, հունիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո, խորհրդարանական ընդդիմությունը (1/3-ի կողմից) պետք է խորհրդարան ներկայացներ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ, որը պետք է քննարկվեր 48-72 ժամվա ընթացքում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում